Ընթացքում է Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Ընթացքում է  Վարդաղբյուր-Տաշիր  հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Ընթացքում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+000 հատվածի հիմնանորոգումը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող անապարհն անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով և Մուսայելյան գյուղով։ Այս ճանապարհով իրար են միանում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։
Շինարարի կողմից տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Ասֆալտապատման աշխատանքներից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։