Ծղուկ բնակավայրի մոտ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում

Ծղուկ բնակավայրի մոտ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում

Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի ավտոճանապարհի կմ181+750-կմ182+727 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտը:

Այս պահին մոտ 1կմ տեղամասում կատարվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։