Հայաստանը մեծ հնարավորությունների Միջին միջանցքում
Միջին միջանցքը կամ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին այն գրավիչ ճանապարհներից մեկն է, որը ձգվում է Չինաստանից դեպի Եվրոպա։
Շնորհիվ իր ռազմավարական դիրքի` Հայաստանը հնարավորություն ունի դառնալու Միջին միջանցքի հարավային երթուղու երկրներից մեկը՝ ամեն տարի սպասարկելով 4.65-10 մլն տոննա բեռ առաջիկա 20 տարում․ ACSES վերլուծական կենտրոնի հետազոտությունը՝ Քաղաքականության համառոտագիրը ներկայացնում է Հայաստանի դերը Միջին միջանցքում։
Ըստ հետազոտության՝ Միջանցքի հնարավոր ընդլայնումը հարավային ուղղությամբ և Հայաստանի ներգրավումը այդ գործընթացում խոստանում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերություններում բարդ ու բազմաշերտ տեղաշարժեր, որոնց որոշ տնտեսական ասպեկտներ փորձելու ենք ներկայացնել քաղաքականության այս համառոտագրում:
Հայաստանով անցնող հնարավոր երթուղիները երեքն են՝ Բաքու-Հորադիզ-Մեղրի-Երասխ-Ախուրիկ-Կարս (886կմ), Բաքու-Հորադիզ-Մեղրի-Դիլիչու-Իգդիր-Կարս (832կմ) և Բաքու-Աղստաֆա-Իջևան-Գյումրի-Կարս (680 կմ)։
Հաշվի առնելով սահմանակից երկրների շահերը՝ Հայաստանի համար ամենանախընտրելի երթուղին՝ Բաքու-Հորադիզ-Մեղրի-Երասխ-Ախուրիկ-Կարս երկաթգիծն է, որի վերանորոգման համար կպահանջվի շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար։
Եթե Հայաստանի տարածքը միայն Մեղրիի հատվածում ծառայի տարանցման նպատակով, ապա աղբյուրի համաձայն՝ տնտեսական օգուտները բավականին սահմանափակ կլինեն (միայն բեռնափոխադրումներից՝ տարեկան 10-15 մլն ԱՄՆ դոլար)։
Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/aWajr