ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարներ և ոլորտային պատասխանատուներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր, կրթության ոլորտի խնդիրներ և դրանց լուծման ուղիներ, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրեր։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ աշխատանքները համակարգված կերպով կազմակերպելու, ծրագրերը սահմանված ժամկետներում և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։