2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք. Լուսինե Գևորգյան
2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք. գրել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Մասնավորապես.
2024թ օգոստոս-300919 զբոսաշրջիկ,
2025թ օգոստոս-334396 զբոսաշրջիկ։
Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33477 կամ +11,1%։
Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներն են»։