Արցախցիների յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում. Մարտին Գալստյան

Արցախցիների յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում. Մարտին Գալստյան
Համակարգային խնդիր չենք տեսնում, բայց արցախցիների յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում. այսպես պատասխանեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին այն մասին, թե  Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ԱՊՊԱ պայմանագրերի կնքման և բանկերից վարկ ստանալու հնարավորությունների հետ կապված խնդիրներ ունեն։
Պատգամավորը նշեց, որ մի շարք քաղաքացիներ բախվում են խոչընդոտների ԱՊՊԱ-ների հետ կապված: «Ապահովագրական ընկերությունները պնդում են, որ Կենտրոնական բանկը թույլ չի տալիս ԱՊՊԱ պայմանագրեր կնքել»,- ասաց նա:
Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ խնդրից տեղյակ չէ և առաջարկեց պատգամավորին տրամադրել կոնկրետ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի ԿԲ-ն կարողանա հետամուտ լինել և նպաստել դրանց լուծմանը։