Մարտին Գալստյան. 20 տարեկանից աշխատողը վերջին աշխատավարձի 40%–ի չափ թոշակ կստանա

Մարտին Գալստյան. 20 տարեկանից աշխատողը վերջին աշխատավարձի 40%–ի չափ թոշակ կստանա
Այս պահի դրությամբ ՀՀ–ում կենսաթոշակային ֆոնդերի` գնաճով ճշտգրտված եկամտաբերությունը կազմում է մոտավորապես 7 տոկոս, ինչը բավականին նորմալ եկամտաբերություն է։ 
« Մեր հաշվարկներով` եթե մարդը սկսել է աշխատել, ենթադրենք, 20 տարեկանից ու 63–65 տարեկանում գնալու է թոշակի, ի տարբերություն մեր ծնողների, որոնք այսօր ստանում են ցածր թոշակ, մենք ունենալու ենք թոշակ, որը համապատասխանելու է մոտավորապես մեր վերջին աշխատավարձի 40 տոկոսին»,– Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։։
Նա շեցրեց, որ օրենքով կենսաթոշակային ֆոնդերն առկա միջոցների 10 տոկոսն ուղղում են ՀՀ տնտեսության իրական հատված։