Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ընթանում են Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար 565 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 1100 գծամետր երկարությամբ և 5500 քմ մակերեսով։ Կառուցվում է նաև ջրահեռացման համակարգ։
Ճանապարհի հիմնանորոգվող հատվածը Լեռնակերտի նոր կառուցվող դպրոցը կապելու է Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցի և Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող գլխավոր ճանապարհին։ Կվերանորոգվի նաև Մադինա և Լեռնակերտ բնակավայրերն իրար կապող կամուրջը: