Թիվ 77 մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 77 մանկապարտեզում հիմնանորոգման և բակի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչ վերանորոգումը մանկապարտեզը գործել է 7 խմբով, իսկ հիմա 12։
Շենքը համալրված է ժամանակակից հակահրդեհային և օդափոխության համակարգերով, իսկ բակում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և հարմարավետ միջավայր փոքրիկների համար։
Մանկապարտեզը լիովին շահագործման կհանձնվի այս տարվա հոկտեմբերին։
Մանրամասն՝ տեսանյութում