ՕՊԵԿ+-ը հոկտեմբերին կավելացնի նավթի օրական արդյունահանումը 137 հազար բարելով

ՕՊԵԿ+-ը հոկտեմբերին կավելացնի նավթի օրական արդյունահանումը 137 հազար բարելով

ՕՊԵԿ+-ի այն ութ երկրների նախարարները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման կամավոր սահմանափակումներին, հաստատել են նավթի արդյունահանման ավելացումը հոկտեմբերին օրական 137 հազար բարելով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն պատվիրակների։

Սա կդառնա առաջին փուլը՝ շուկայում կամավոր սահմանափակումներից 1.65 մլն բարել/օր մասամբ վերադարձնելու համար։ Դրանք պետք է գործեին մինչև 2026 թվականի վերջը, սակայն դաշինքը կիրակի օրը կայացած հանդիպմանը հաստատել է արագացված վերադարձը։ Այժմ ՕՊԵԿ+-ի «ութնյակն» ակնկալում է լիովին հրաժարվել սահմանափակումներից մինչև 2026 թվականի օգոստոսը։

Ավելի վաղ գործակալությունը գրել էր, որ նավթի արդյունահանման արագացված ավելացումը խթանում է Սաուդյան Արաբիան՝ ՕՊԵԿ+ գործարքի առաջնորդներից մեկը։

ՕՊԵԿ+-ի կամավորների շարքում են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Ալժիրը, Քուվեյթը, Ղազախստանը և Օմանը։