ԱԷՄԳ-ն հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ աշխատանքների լիարժեք վերսկսման վերաբերյալ

ԱԷՄԳ-ն հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ աշխատանքների լիարժեք վերսկսման վերաբերյալ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հույս ունի առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իրանի իշխանությունների հետ համաձայնության գալ՝ երկրում իր ներկայությունը լիարժեքորեն վերականգնելու շուրջ։ Այս մասին կազմակերպության Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի բացմանը հայտարարել է գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Իմ անկեղծ հույսն այն է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում մեզ (գործակալությանը և Իրանին) կհաջողվի հաջող լուծում գտնել քննարկումների համար, ինչը կնպաստի Իրանի հետ մեր պարտադիր աշխատանքի վերսկսմանը»,- նշել է նա։