Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում՝ «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսի շրջանակներում

Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում՝  «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսի շրջանակներում
ՀՀ կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ, Ճապոնիայում անցկացվող «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպել էր Հայաստանի ազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։
Միջոցառման ընթացքում Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես է եկել ավանդական պարային ծրագրով։
Հյուրերը վայելել են հայ-ճապոնական նորաձևության բացառիկ համադրություն․ հայ դիզայներ Արմինե Օհանյանի ստեղծագործությունները ներկայացվել են ճապոնացի նկարիչ Կիիչիրո Օգավայի կենդանի նկարչության և դաշնակահար Տիբո Մեննիլոյի կենդանի կատարումների ներքո։
Հեղինակավոր դաշնակահար Վահագն Հայրապետյանը հանդես է եկել ջազային ու ժողովրդական մոտիվներով ներշնչված ստեղծագործություններով և իմպրովիզներով։
Իսկ Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ մեծանուն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Նախարարության թիմի կատարած հսկայական աշխատանքը՝ մեկ տեսանյութով։