ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ողջունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, ապա ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը։ Նախարարն ընդգծել է հայ-իտալական ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Ալեսսանդրո Ֆերրանտին անդրադարձել է տնտեսական համագործակցության ոլորտում վերջին շրջանում արձանագրված դրական զարգացումներին՝ մասնավորապես նշելով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման նախաձեռնությունը, որն ուղղված է երկու եր
կրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը: Դեսպանը բարձր է գնահատել օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը:
Կողմերը, քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, պայմանավորվել են շարունակել երկխոսությունն օրակարգային հարցերի շուրջ: