ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները 2024-ին․ Modex

ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները  2024-ին․ Modex
Modex -ի  վերլուծությունից տեղեկանում ենք, որ 2024թ-ի՝ ըստ հասույթի, Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է «Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ն ` 314 մլրդ դրամ հասույթով, սակայն հարկ է նշել, որ ընկերության համախառն շահութաբերության մարժան եղել է ընդամենը 0.37%,
  • 2024թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 2.0 տրիլիոն դրամ՝ 12.8%-ով ավելի, քան 2023թ-ին,
  • Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են ընդհանուր 354 մլրդ դրամի զուտ շահույթ,
  • Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2024թ-ին եղել է 49.6%, միջնարժեքը՝ 27.1%,

540987806_1617116279732258_4955697995404106137_n.jpg (35 KB)

Աղբյուրը նշում է, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապակցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցված արդյունավետության գնահատման վրա։