Հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը
Հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը՝ մոտ 2.3կմ երկարությամբ։ Շինարարի կողմից կատարվում են մայթերի կառուցման, հողային, այլ աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։
Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից