2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով

2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․8%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5.1%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5․5%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 2%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0․6%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4․6%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1․2%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1.8%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.4%-ով։