Քննարկվել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը

Քննարկվել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը
Հայկական բրենդիի կայուն բարձր որակի ապահովման նպատակով այն որպես աշխարհագրական նշումով ապրանք գրանցելուն ուղղված աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 2-3-ը Ծաղկաձորում կազմակերպվել է հերթական աշխատաժողովը:
Քննարկվել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը, հայկական բրենդի արտադրողների ասոցիացիայի առաքելությունը, աշխարհագրական նշման լոգոտիպը, աշխարհագրական նշման արտադրողների ասոցիացիայի մարքեթինգային ռազմավարությունը և այլ հարցեր։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։ Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում նշել են ծրագրի կարևորությունը գյուղատնտեսության, մասնավորապես՝ կոնյակագործության ոլորտի հետագա կայուն զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման համար։
Միաժամանակ առաջարկվել է իրականացվող աշխատանքները կազմակերպել ըստ առաջնահերթությունների, մասնավորապես անդրադառնալ թողարկվող արտադրանքի որակի նկատմամբ վերահսկողության բարձրացման նպատակով անհրաժեշտ համակարգային գործողությունների ապահովմանը։