ՎԶԵԲ-ը Հայաստանին 45 միլիոն եվրո կտրամադրի
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երեւան մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է ՎԶԵԲ-ի հետ կնքել վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրեր:
Նախատեսվում է Հայաստանին հատկացնել €45 միլիոն, որից վարկային միջոցներ` €39 միլիոն, իսկ դրամաշնորհային միջոցներ՝ €6 միլիոն: