Կոտայքի Ակունք գյուղում լոլիկի և վարունգի նոր ջերմատուն կկառուցվի
Կառավարությունը սեպտեմբերի 4–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՄ-ԷՍԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք գյուղում կառուցել նոր 5,807 մ2 մակերեսով ջերմատուն՝ լոլիկի և վարունգի աճեցման համար։
Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 139 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման և 142 մլն դրամի ներդրում ջերմոցի հավաքման և տեղադրման աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 33 աշխատատեղ՝ 90 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 39-ի 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 139 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 6․9 մլն դրամ։