Դիտարկվել է Պտղավան բնակավայր տանող ճանապարհի շինարարական աշխատանքները

Դիտարկվել է Պտղավան բնակավայր տանող ճանապարհի շինարարական աշխատանքները
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Նոյեմբերյան համայնք կատարած այցի ժամանակ դիտարկել է Պտղավան բնակավայր տանող ճանապարհի շինարարական աշխատանքները:
Շինհրապարակում մարզպետը հանդիպումներ է ունեցել աշխատակիցների հետ: Նա մանրամասն տեղեկացել է աշխատանքների առաջընթացից, ծանոթացել առկա խնդիրներին:
Տեղանքում կատարված դիտարկումից հետո Հայկ Ղալումյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց՝ շինարարության որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ: