Փաստինֆո. Թուրք զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում ավելացել է

Փաստինֆո. Թուրք զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում ավելացել է

2025 թվականի առաջին կիսամյակում  նկատվել  է ՀՀ-ի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության նվազում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստան այցելել է  907.135 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում զբոսաշրջիկների  թիվը կազմում էր 946.162 ։
 Ըստ պաշտոնական հրապարակված տվյալների՝ թեեւ զբոսաշրջիկների թիվը նվազել է, սակայն աճել է Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը՝ եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Թուրքայից Հայաստան է ժամանել 5539 զբոսաշրջիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը դարձել է 5756։ Պաշտոնապես հաղորդվում է նաեւ մեկ ադրբեջանցի զբոսաշրջիկի ժամանման մասին։ 

Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից Հայաստան  է այցելել 16.964 քաղաքացի,  Ավստրալիայից՝ 1551, Ավստրիայից՝ 2847, ԱՄԷ-ից 4260, Բելառուսից՝ 7646, Բելգիայից՝ 3173, Բուլղարիայից՝ 3731, Գերմանիայից՝ 12.361, Եգիպտոսից՝ 2059, Իսպանիայից՝ 3506, Իտալիայից՝ 8385, Իսրայելից՝ 1734, Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 78.045, Ուկրաինայից՝ 11.484, Չինաստանից՝ 15.582, ՌԴ-ից՝ 338.052  զբոսաշրջիկ։

Նշենք, որ ՌԴ զբոսաշրջիկների թիվն այս տարի պակասել է նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի հետ համեմատաբար. 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ ժամանել էր 395.688 քաղաքացի։ Ուկրաինացի տուրիստների հոսքը ՀՀ ևս պակասել է:

Աղբյուրը՝ pastinfo.am