AMX. 2025-ի օգոստոս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

AMX. 2025-ի օգոստոս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի օգոստոս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Պարտատոմսերի շուկա
Օգոստոսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 38.6 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 64 գործարք՝ շուրջ 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

market Data Նաիրի-06 1 (1)_2025-09-03_15-21-09.jpg (627 KB)

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 45% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 6․1 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 843 գործարք՝  օգոստոսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 163 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

market Data Նաիրի-08 1_2025-09-03_15-53-09.jpg (613 KB)

Բաժնետոմսերի շուկա
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 228 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 460 մլրդ ՀՀ դրամ*։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 49%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 41.36%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 165 գործարք։market Data Նաիրի-09 1_2025-09-03_16-22-09.jpg (565 KB)

Ռեպո գործարքներ 
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․9 մլրդ ՀՀ դրամ: Օգոստոսին կնքվել է 46 ռեպո գործարք։

market Data Նաիրի-07 1_2025-09-03_16-54-09.jpg (649 KB)

Արտարժույթի շուկա
Օգոստոսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամ՝ 9 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.7 – 383 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 383.10 դրամ։