Վահագն Խաչատուրյանն այցելեց «Ավալանժ» ջերմատնային համալիր և «Արմենիա Վայն» գինու գործարան

Վահագն Խաչատուրյանն այցելեց «Ավալանժ» ջերմատնային համալիր և «Արմենիա Վայն» գինու գործարան
Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց «Ավալանժ» ջերմատնային համալիր և «Արմենիա Վայն» գինու գործարան:
Ինչպես հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի հետ Նախագահը շրջեց «Ավալանժ» վարդերի ջերմոցում, որտեղ համալիրի հիմնադիր Վահագն Խաչատրյանը ներկայացրեց ջերմատան արտադրական գործունեությունը, արտահանման ծավալները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։
Հաջորդիվ, Նախագահը եղավ «Արմենիա Վայն» գինու գործարանում։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և գործարանի հիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը շրջայց կատարեց արտադրական հարթակներում, ծանոթացավ ընկերության գործունեությանը և գինու արտադրության ամբողջական ցիկլին։
Հանրապետության նախագահը եղավ նաև Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանում, որտեղ ներկայացված է մեր բազմադարյա գինեգործական ավանդույթների ժառանգությունը։ Վահագն Խաչատուրյանը հետաքրքրվեց գործարանի զարգացման ծրագրերով՝ նշելով, որ բարձր է գնահատում ոլորտում իրականացվող աշխատանքները։