‹‹Ֆիկհարմոնիկը՝ մարզերում›› ծրագիրը՝ Ստեփանավանում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 100-ամյակի շրջանակում շարունակում է ‹‹Ֆիկհարմոնիկը՝ մարզերում›› ծրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նվագախմբի հերթական համերգը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին՝ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում:
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա հռչակավոր և սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյաը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչի Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Հարությունյանի «Վալս»-ը և հատվածներ Խաչատրյանի «Գայանե» բալետից: