2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,070 դրամ

2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,070 դրամ

2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,070 դրամ։ ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․1%-ով և կազմել 227,315 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․6%-ով և կազմել 322,758 դրամ։