Հաստատվել է 2025 թվականին լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը

Հաստատվել է 2025 թվականին լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2025 թվականին լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը
Լոլիկի մթերման և տոմատի մածուկի արտադրության խթանման այս ծրագրով տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կտրամադրվի 10․0 ՀՀ դրամի չափով սուբսիդավորում։

 Վիճակագրական թվեր՝ 

  • 2024 թվականին մթերվել է 15 200 տոննա լոլիկ, սակայն 2025-ի օգոստոսի 28-ի դրությամբ արդեն մթերվել է 8 800 տոննա,  աճը կազմում է  5 000 տոննա

  • Առկա է մոտ 7 000 տոննա առաջարկ-պահանջի անհամապատասխանություն, քանի որ  արտադրողները հետաքրքրված չեն  մթերմամբ 

  • Տեղական մածուկի 1 կգ-ի արժեքը ≈ 450 դրամ է, իսկ ներմուծվողը՝ ≈342 դրամ, այսինքն տեղականը գրեթե 100 դրամով ավելի թանկ է և մրցունակ չէ

  • Նոր սուբսիդիան՝ 2 000 տոննան անցող յուրաքանչյուր լոլիկի 1 կգ-ի դիմաց՝ 10 դրամ, կարող է խթանել մթերումը 

Մթերող ընկերությունների ակտիվացում՝ թվերով

  • «Արտաշատի պահածոների գործարան» կարող է մթերումների ծավալը հասցնել ≈14 000 տոննայի (նախկինում նախատեսված 9 000-ի փոխարեն):

  • «ՄԱՊ» ՓԲԸ՝ ≈5 000 տոննայի (նախնական 3 000-ի փոխարեն):

  • Այս ծրագրի արժեքը՝ մոտ 150 մլն դրամ է։