Խորհրդակցություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Խորհրդակցություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված աշխատանքները:

 ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը ներկայացրել է անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները և ազդեցությունների գնահատականները:

Մտքեր են փոխանակվել գործառնություններից հետվերադարձի հիմնական սկզբունքների, անկանխիկ առևտրից հետվերադարձի ներդրման հիմնական նպատակների շուրջ: