Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով նարեկ Մկրտչյանը ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։