Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
ՀՀ ԱՍՀ արդեն նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Նարեկ Մկրտչյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,-նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։