Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Մյասնիկյան, Զորյան և Բաթումի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։