«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշար
«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարն ուղիղ երկխոսության հարթակ է ՀՀ քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների և օրենսդիր ու գործադիր մարմինների միջև։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ազգային Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը պատասխանում են նախապես ստացված տեսահարցերին։