ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին

ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին
ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։ Քննարկման առանցքում էին Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման, կայուն զարգացման խթանման և պետական ու մասնավոր հատվածների համագործակցության նոր ուղիները։
Նախարարն ընդգծեց, որ «ԱրմՍվիսԲանկի» կողմից Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) հավատարմագրումը կարևոր առաջընթաց է Հայաստանի համար։ Սա առաջին դեպքն է, երբ երկրի մասնավոր կառույցը ստանում է նման վստահություն միջազգային ֆինանսական կառույցի կողմից։ Այդ փաստը վկայում է թե՛ Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիության, թե՛ կլիմայական օրակարգի նկատմամբ միջազգային վստահության մասին։
539140812_1109643704690331_735681282314748511_n.jpg (421 KB)
Կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես այն ծրագրերը, որոնք կարող են իրականացվել GCF ֆինանսավորման ներքո։ Բանկի հնարավոր աջակցությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման գործընթացին ևս դիտարկվեց որպես կարևոր ուղղություն, որը կարող է մեծապես նպաստել միջոցառման արդյունավետ անցկացմանը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել սերտ համագործակցությունը և համատեղ ձևավորել այնպիսի նախագծեր, որոնք միաժամանակ կխթանեն բնապահպանական խնդիրների լուծումը և կներգրավեն մասնավոր հատվածին կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործընթացում։