Արսեն Թորոսյանը նշանակվելու է սոցապնախարար, Արեն Մկրտչյանը` Լոռու մարզպետ. Փաշինյան

Արսեն Թորոսյանը նշանակվելու է սոցապնախարար, Արեն Մկրտչյանը` Լոռու մարզպետ. Փաշինյան
Պատգամավորական մանդատից հրաժարված Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լուրը հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասեմ ավելին՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- ավելացրեց վարչապետը։