Telegram-ում և WhatsApp-ում կտրուկ նվազել են խաբեության դեպքերը

Telegram-ում և WhatsApp-ում կտրուկ նվազել են խաբեության դեպքերը
Telegram-ում և WhatsApp-ում ձայնային տրաֆիկի մասնակի սահմանափակումը հանգեցրել է մեսենջերներում խաբեության կտրուկ կրճատման:
 «Коммерсант»-ին բանկերն ու կապի օպերատորները  հայտնել են, որ սահմանափակումների ներդրումից մեկ շաբաթ անց մեսենջերների միջոցով կատարվող հեռախոսային խաբեության դեպքերը նվազել են 40 տոկոսով։  «Сбер»-ում արձանագրել են երեք անգամ նվազում մեսենջերներում կատարվող խաբեության զանգերում և գրեթե կրկնակի աճ միջազգային համարներից եկող զանգերի քանակում բջջային կապի միջոցով։

«Բաստիոն» ընկերության սոցիալ-տեխնիկական փորձարկման խմբի մասնագետ Մարիա Սերգեևան կարծիք է հայտնել, որ հանցագործները չկարողացան արագորեն հարմարվել Telegram-ում և WhatsApp-ում զանգերի արգելափակմանը, ինչի պատճառով ժամանակավորապես հանցագործները կենտրոնացել են ավանդական հեռախոսակապի վրա։ Բացի այդ, արձանագրվել են խաբեության փորձեր նաև նոր տեղական MAX մեսենջերում։