Սպասվում է առանց տեղումների շոգ եղանակ

Սպասվում է առանց տեղումների շոգ եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ և երեկոյան ժամերին  քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 20-25-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։