Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Օգոստոսի 22-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով:

Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

Նշված խաչմերուկում կկատարվի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ: