Մեծ Բրիտանիայում հուլիսին գնաճն արագացել է մինչև 3.8%

Մեծ Բրիտանիայում հուլիսին գնաճն արագացել է մինչև 3.8%

Մեծ Բրիտանիայում սպառողական գները հուլիսին աճել են տարեկան 3.8%-ով։ Այս մասին ասվում է երկրի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 3.7% գնաճ։ Հունիսին այն կազմել էր 3.6%։

Հուլիսյան ցուցանիշը դարձել է ամենաբարձրը՝ 2024-ի հունվարից ի վեր։

Հուլիսին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները թանկացել են 4.9%-ով (հունիսին՝ 4.5%), ժամանցն ու հանգիստը՝ 3.4%-ով (3.3%), տրանսպորտային ծառայությունները՝ 3.2%-ով (1.7%)։ Ռեստորաններում և հյուրանոցներում գներն աճել են 3.4%-ով (2.6%-ից), հագուստի և կոշիկի գները՝ 0.3%-ով՝ մեկ ամիս առաջվա 0.5%-ից հետո։

Սպառողական գներն աճել են նաև նախորդ ամսվա համեմատ՝ 0.1%-ով (հունիսին աճը եղել էր 0.3%)։

Սննդամթերքը, ալկոհոլը, ծխախոտը և էներգակիրները չներառող ցուցանիշը հուլիսին աճել է 3.8%-ով՝ տարեկան կտրվածքով և 0.2%-ով՝ ամսական կտրվածքով։ Հունիսին առաջին ցուցանիշը կազմել էր 3.7%, երկրորդը՝ 0.4%։

Մեծածախ գների ինդեքսը հուլիսին արագացել է մինչև 4.8%՝ տարեկան կտրվածքով՝ հունիսյան 4.4%-ից։ Հենց այս ցուցանիշն են օգտագործում բրիտանացի գործատուները աշխատավարձերի վերաբերյալ բանակցությունների ժամանակ: