Բարեփոխումներ ԱՊՊԱ համակարգում

Բարեփոխումներ ԱՊՊԱ համակարգում
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ներդրել է նոր հնարավորություն․ պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհի բանուկ հատվածում՝ վարորդները կարող են ASWA բջջային հավելվածով լուսանկարել մեքենաների վնասվածքներն ու դիրքը՝ առանց ինտերնետ հասանելիության, և արագ ազատել ճանապարհը, այնուհետև՝ ապահով վայրում և ինտերնետ հասանելիությամբ, մինչև 3 ժամվա ընթացքում լրացնել պահանջվող տվյալները։
Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, այս բարեփոխումները կօգնեն վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։
Մանրամասն տեղեկատվության համար՝ https://www.appa.am/index.php?al=announcements&pid=2...