Հավաքագրվել են ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

Հավաքագրվել են ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հավաքագրվել են 405.5կմ ընդհանուր երկարությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Հետազոտվել են միջպետական նշանակության 373կմ և հանրապետական նշանակության 32.5կմ ճանապարհներ։ Ուսումնասիրությունն իրականացվում է ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։ Այս աշխատանքներն ունեն շարունակական բնույթ։
Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծության մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։