Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են

Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են

Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ հունիսին իրականացվել է ընդհանուր 20 հազար 587 գործարք, ինչը 560-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված գործարքները, սակայն անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն ավելացել են շուրջ 330–ով:

Հունիսին գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 4885 գործարք, ինչը 331-ով ավելի է նախորդ տարի նույն ժամանակում գրանցված գործարքներից:

: Հունիսին գյուղերում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 1922 գործարք, Երևանում՝ 1920, այլ քաղաքներում՝ 1043:Ինչ վերաբերում է գույքի տեսակներին, ապա ամենաշատը՝ 1825-ը, եղել է բազմաբնակարան շենքի բնակարանի առուվաճառքի գործարք, ինչը 664-ով ավելի է նախորդ տարի հունիսին գրանցված 1161 գործարքի նկատմամբ:

Օտարերկրյա քաղաքացիները հունիսին Հայաստանում գնել են 144 անշարժ գույք, որից 73-ը՝ բնակարան, վաճառել՝ 218-ը, որից 61-ը՝ բնակարան: Օտարերկրյա քաղաքացիներից անշարժ գույք Հայաստանում հունիսին գնել են ամենաշատը ՌԴ քաղաքացիները՝ 95, ԱՄՆ քաղաքացիները՝ 15, Իրանի քաղաքացիները՝ 5:

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատն անշարժ գույք վաճառել են ևս ՌԴ քաղաքացիները՝ 164, ապա ԱՄՆ քաղաքացիները՝ 18: