Աշխարհի ամենաթանկ բրենդների տասյակում ամենաշատը տեխնոլոգիական ընկերություններն են

Աշխարհի ամենաթանկ բրենդների տասյակում ամենաշատը տեխնոլոգիական ընկերություններն են

Apple-ն այս տարի չորրորդ տարին անընդմեջ գլխավորել է BrandZ Top 100 Most Valuable Global Brands վարկանիշը։ Ընկերության բրենդային արժեքն աճել է 28%-ով և հասել 1.3 տրիլիոն դոլարի։

Առաջատար հնգյակում, ինչպես անցյալ տարի, տեղ են զբաղեցրել Google-ը (+25%, 944.1 մլրդ դոլար), Microsoft-ը (+24%, 884.8 մլրդ դոլար), Amazon-ը (+50%, 866.1 մլրդ դոլար)։ Հինգերորդ հորիզոնականում է հայտնվել Nvidia-ն, որի արժեքն աճել է 2.5 անգամ՝ հասնելով 509.4 մլրդ դոլարի։ 

Այնուհետև հաջորդում են Meta-ին պատկանող Facebook-ը (300.7 մլրդ դոլար) և Instagram-ը (229 մլրդ դոլար), որոնք դուրս են մղել McDonald’s-ին ու իջեցրել նրան 8-րդ հորիզոնական (221 մլրդ դոլար, -0.4%)։

Տասնյակում են նաև Oracle-ը (+48%, 215.35 մլրդ դոլար) և Visa-ն (+12.9%, 213.35 մլրդ դոլար)։