Հնդկաստանը հույս ունի, որ Թրամփը ճանապարհ կբացի առևտրային բանակցությունների համար

Հնդկաստանը հույս ունի, որ Թրամփը ճանապարհ կբացի առևտրային բանակցությունների համար

Հնդկաստանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կգիտակցի ռազմավարական գործընկերության կարևորությունը և կբացի ճանապարհ երկու երկրների առևտրային բանակցությունների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուր հնդկական կառավարությունում։

«Մենք հույս ունենք, որ Թրամփը կգիտակցի ու կգնահատի մեր ռազմավարական գործընկերությունը, մեր անկեղծությունը և կբացի երկխոսություն առևտրային բանակցությունների համար», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հիշեցրել է, որ Հնդկաստանի ավանդական արտաքին քաղաքականությունը հիմնված է «բոլորի հետ բարեկամության» սկզբունքի վրա։

«Մենք չպետք է թշնամիներ ունենանք աշխարհի որևէ կետում։ Դա մեր հիմնարար մոտեցումն է», – նշել է նա։

Օգոստոսի 16-ին The Financial Express թերթը գրել էր, որ ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված այցը Նյու Դելի՝ Հնդկաստանի և ԱՄՆ-ի առևտրային համաձայնագրի շուրջ վեցերորդ փուլի քննարկումների համար։ Այցը պետք է սկսվեր օգոստոսի 25-ին և տևեր մինչև օգոստոսի 30-ը։ Կոնսուլտացիաները պետք է դառնային առևտրային լարվածությունը մեղմելու կարևոր փուլ։

Աղբյուրը նշել է, որ Հնդկաստանը չի կարող դադարեցնել նավթի գնումները Ռուսաստանից՝ հաշվի առնելով «մեծ տարբերությունը՝ ֆինանսական արտահայտությամբ»։