Վանաձորում փակ ճանապարհ կա. շինարարություն է ընթանում

Վանաձորում փակ ճանապարհ կա. շինարարություն է ընթանում

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Լոռու մարզպետարանից էլ նշում են, որ հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել, վերականգնել այն։
Ըստ նախագծի՝ աշխատանքների շրջանակում կվերականգնվեն բետոնային ծածկը, պաշտպանիչ շերտը, կկատարվի ջրամեկուսացում, կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, որից հետո տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։ Նախատեսված է նորոգել նաև մոտեցումները Դեմիրճյան փողոցին ու Մ-6 միջպետական ճանապարհին։
Ուղեանցի երկարությունը 160մ է, լայնությունը՝ 14մ։