Կորեայի ձորի ճանապարհը փակ է

Կորեայի ձորի ճանապարհը փակ է
Օգոստոսի 19-ից մեկնարկել է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։