ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։

Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։