Կապանում կամուրջներ են նորոգվում
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ դիտարկել է Կապանում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Ողջի գետի վրայով անցնող կամուրջների նորոգումը։
Կապան քաղաքի Սպանդարյան - Մ․Հարությունյան - Շահումյան փողոցների հատման կետում կամրջի նորոգում- Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 49,6 մլն դրամ, որի մեջ կառավարության համաներդրումը՝ 55 տոկոս։ Նորոգվող տարածքի մակերեսը 963 քմ է։
Կապան քաղաքի Ա․Մանուկյան - Հ․Թումանյան - Հ․Ավետիսյան փողոցների հատման կետում կամրջի նորոգում- Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 36,6 մլն դրամ, որի մեջ կառավարության համաներդրումը՝ 55 տոկոս։ Նորոգվող տարածքի մակերեսը 520 քմ է։
Կամուրջների նորոգման ընթացքում կատարվել են հենարանների ամրացման, մայթերի սալապատման, ճանապարհային հատվածի ասֆալտապատման ու լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ, տեղադրվել՝ նոր բազրիքներ։
Երկու վայրում էլ շինաշխատանքները մոտենում են ավարտին։