Քննարկվել է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիը

Քննարկվել է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիը
«Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունեց Կորեայի միջազգային զարգացման գործակալության (KOICA), Կորեայի Էհվա Վիմըն համալսարանի մոնիթորինգի խմբի, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության Կորեայի և Հայաստանի գրասենյակների ներկայացուցիչներին։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանն ու զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը։
Նարեկ Ղուշչյանը շնորհակալություն հայտնեց Միգրացիայի միջազգային կազմակերպությանը՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի գլխավորությամբ, և KOICA-ին՝ երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ Նա ներկայացրեց Տավուշի մարզի առաջնահերթություններն ու մարտահրավերները՝ կարևորելով ծրագրի դերը մարզի ռազմավարական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային նշանակության տեխնիկայի ձեռքբերման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ծրագրի շարունակականության, խոցելի խմբերի ներգրավման և ինտեգրման հարցերը՝ ընդգծելով համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։