Դիտարկվել են Երևան-Սևան ավտոճանապարհին իրականացվող աշխատանքները
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է.
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատ28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։ասխանատուների հետ այցելել ենք Երևան-Սևան ավտոճանապարհ:
Այնուհետև այցելեցինք Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհ։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող 17.2 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։
Այս պահին ընթանում են ճանապարհի կողնակների տեղադրման աշխատանքները, ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին։