Տակտիկական ուսումնավարժություններ Վայոց ձորում

Տակտիկական ուսումնավարժություններ Վայոց ձորում
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ օգոստոսի 12-ին Վայք համայնքի Սարավան, Արտավան, 20-ին՝ Ազատեկ , 27-ին՝ Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրերում ժամը 10։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են <<Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում>> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։
Գործարկվելու են բնակավայրերի շչակները։
Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից: