Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները. Լիդիան Արմենիա
Լիդիան Արմենիան տեղեկացնում է, որ Ամուլսարում շինարարական աշխատանքները վերսկսվել են: Այս պահին Ամուլսարի տարածքում ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն` հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար:
«Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում:
Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար:
Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթի: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ
1%-ով »,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։